Logo

Ֆորմուլա-1. Մաքս Ֆերստապենը՝ Ավստրիայի Գրան պրիի հաղթող

19:05 / 02.07.2023Ֆորմուլա 1
Մաքս Ֆերստապեն-Գրան պրի-2023

Աշխարհի կրկնակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Ֆորմուլա-1-ի 10-րդ փուլը՝ Ավստրիայի Գրան պրին:

Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ֆերարիի» ներկայացուցիչ,  ֆրանսիացի Շառլ Լեկլերը: Լավագույն եռյակը եզրափակեց Ֆերստապենի թիմակից, մեքսիկացի Սերխիո Պերեսը:

Մաքս Ֆերստապե-11

Ընդհանուր հաշվարկի  լավագույն եռյակը 10-րդ փուլից հետո

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») - 229 միավոր
  2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») - 148
  3. Ֆեռնանդո Ալոնսո («Աստոն Մարտին») - 129

Կոնստրուկտորների գավաթի լավագույն եռյակը 10-րդ փուլից հետո

  1.  «Ռեդ Բուլ» (Ավստրիա) - 377 միավոր
  2.  «Մերսեդես» (Գերմանիա) - 178
  3.  «Աստոն Մարտին» (Մեծ Բրիտանիա) - 172

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի 11-րդ փուլը՝ Մեծ Բրիտանիայի Գրան պրին, կկայանա հուլիսի 9-ին:

Մրցաշրջան-2023-ում կանցկացվի 23 Գրան պրի:

Մաքս Ֆերստապե-22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ