Logo

Ֆորմուլա 1. Մաքս Ֆերստապենը` Ճապոնիայի Գրան պրիի հաղթող

10:54 / 06.04.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») հաղթել է Ճապոնիայի Գրան պրին։

Երկրորդը և երրորդը եզրագիծը հատել են «Մաքլարենի» պիլոտներ, համապատասխանաբար Լանդո Նորիսն ու Օսկար Պիաստրին։ «Սկուդերիա Ֆերարիից» Շառլ Լեկլերը չորրորդն էր, Ջորջ Ռասելը («Մերսեդես»)` 5-րդը, իսկ նրա թիմակից Կիմի Անտոնելին` 6-րդը, աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը («Սկուդերիա Ֆերարի»)` 7-րդը։

Ընդհանուր հաշվարկը 62 միավորով գլխավորում է Նորիսը, Ֆերստապենն ունի 61, իսկ Պիաստրին` 49 միավոր։

Կոնստրուկտորների գավաթում 111 միավորով առաջատարը «Մաքլարենն» է, որին հաջորդում են «Մերսեդեսը» (75) և «Ռեդ Բուլը» (61)։

Ֆորմուլա 1-ի հաջորդ Գրան պրին կկայանա ապրիլի 13-ին Բահրեյնում։

Ֆորմուլա 1-ը հեռարձակվում է «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ