Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Չինաստանի Գրան պրիի որակավորման փուլը։ 23-ամյա պիլոտը կարիերայում առաջին անգամ է հաղթել որևէ Գրան պրիի որակավորման փուլում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է գերմանական «Մերսեդեսից» բրիտանացի Ջորջ Ռասելը, երրորդը «Մաքլարենում» Պիաստրիի թիմակից Ջորջ Ռասելն էր։
Նախորդ չորս տարիների չեմպիոն, նիդերլանդցի Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») զբաղեցրել է չորրորդ, իսկ իտալական «Սկուդերիա Ֆերարիի» պիլոտներ, բրիտանացի Լյուս Հեմիլթոնն ու մոնեգասկ Շառլ Լեկլերը` համապատասխանաբար 5-րդ ու 6-րդ տեղերը։
Չինաստանի Գրան պրին կկայանա մարտի 23-ին Շանհայի մրցուղում, կմեկնարկի Երևանի ժամանակով 11:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։


