Logo

Ֆորմուլա 1. Պիաստրին` Կատարի Գրան պրիի որակավորման մրցարշավի հաղթող

00:47 / 30.11.2025Ֆորմուլա 1
null

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Կատարի Գրան պրիի որակավորման մրցարշավը:

Ավստրալացին գրանցեց 1:19.387 արդյունք: Գլխավոր մրցարշավում երկրորդ դիրքից պայքարը կսկսի Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսը, իսկ երրորդից` գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը:

Գլխավոր մրցարշավը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 20:00-ից կցուցադրվի Fast TV հավելվածում (iOSAndroid):

Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ