Չինաստանում 2023 թվականի ապրիլի 16-ին նախատեսված Ֆորմուլա-1-ի Գրան պրին չեղարկվել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը:
Նախորդ անգամ Շանհայում Ֆորմուլա-1-ի մրցափուլ անցկացվել էր 2019 թվականին: Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է մի քանի օր անցկացնել մեկուսացման կենտրոններում, այդ պատճառով Ֆորմուլա-1-ը հրաժարվել է անցկացնել Շանհայի Գրան պրին:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի ավարտված մրցաշրջանում չեմպիոն էր դարձել «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը:


