Logo

Ֆորմուլա 1-ը 33 տարի անց կարող է վերադառնալ Աֆրիկա

12:49 / 18.01.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ը կարող է 33 տարի անց վերադառնալ Աֆրիկա ու Գրան պրի անցկացնել Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ քաղաք Յոհանեսբուրգում, հայտնում է The Race-ը։

Հարավային Աֆրիկայի սպորտի, արվեստի և մշակույթի դեպարտամենտը փաստաթուղթ է հրապարակել, որով կոչ է արել հավանական կազմակերպիչներին հայտ ներկայացնել` երկրում Ֆորմուլա 1-ի Գրան պրիի անցկացման համար։ Ծրագրվում է այն կազմակերպել ու անցկացնել 2026 կամ 2027 թվականից: ՀԱՀ-ում ակնկալում են, որ Ֆորմուլա 1-ը երկրի հետ պայմանագիր կկնքի 10 տարով։

Յոհանեսբուրգի Կյալամիի մրցուղում Ֆորմուլա 1-ի Գրան պրի անցկացվել է 1967-1985 և 1992-1993թթ.։

Ավելի վաղ աֆրիկյան երկրներից Ֆորմուլա 1-ի Գրան պրի անցկացնելու հայտ էր ներկայացրել Ռուանդան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ