Logo

«Ֆուլ հաուս» հայկական ամենաերկարակյաց սիթքոմը

Հեղինակ
vaik-1985
00:00 / 25.10.2017ՄՇԱԿՈՒՅԹ
1149482 890054364360678 4559922600889777677 o - «Ֆուլ հաուս» հայկական ամենաերկարակյաց սիթքոմը

Այսօր հայկական հեռուստատեսային շուկան լեփ-լեցուն է իրավիճակային հումորային սերիալներով՝ սիթքոմներով:
Սակայն այդ բազմազանության մեջ որակյալ սերիալներ կարելի է մատների վրա հաշվել: Դրանց թվում է, կարելի է վստահ ասել, «Ֆուլ հաուս» սիթքոմը:
2014 թվականի սեպտեմբերից մինչ օրս այն եթերում է և անչափ սիրված է հայ հեռուստադիտողի կողմից: 7 եթերաշրջան անընդմեջ այն շարունակում է մնալ հետաքրքիր, դիտարժան և ամենակարևորը՝ խիտ և սուր հումորով: Նման երկարակեցությամբ ոչ մի հայկական սիթքոմ չի կարող հպարտանալ: Բնականաբար նման հաջողության ետևում կանգնած է մի ամբողջ թիմ և կատարված ահռելի աշխատանք:

Ինչպես նշեց «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, սիթքոմի դիտարժանության գաղտնիքը (որն իրականում գաղտնիք էլ չէ), դերասանների ճիշտ ընտրության և լավ սցենարի մեջ է: Ի դեպ սիթքոմն ունի սցենարիստների բազմափորձ խումբ, որոնք, բացի «Ֆուլ հաուսից», բազմաթիվ այլ հաջողված նախագծեր են հեղինակել:
«Ֆուլ հաուսը» մի շարք դերասանների համար դարձավ երաժշտական կարիերա սկսելու հարթակ. Արփի Գաբրիելյան, Գոռ Հակոբյան, Քրիստինա Եղոյան:

big 1491465646 5788982 ts1491465794 - «Ֆուլ հաուս» հայկական ամենաերկարակյաց սիթքոմը
Նաև հատկանշական է այն, որ «Ֆուլ հաուսը» միակ սիթքոմն է, որն ունի առանձին համերգային ծրագիր: Այդ համերգային ծրագրով «Ֆուլ հաուսի» կազմը հացրել է հանդես գալ ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում և բնականաբար Հայստանում: Հերթական համերգը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

p7qkpRpjzS4RzDKQOjhfzwwkLm - «Ֆուլ հաուս» հայկական ամենաերկարակյաց սիթքոմը
Այդ շոու-ծրագրում դուք կտեսնեք «Ֆուլ հաուսի» ձեր սիրված կերպարներին նոր և արտասովոր իրավիճակներում:
Համերգի թեմատիկան և հումորը բոլորի համար է, այնպես որ թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը «Ֆուլ հաուս» համերգային ծրագրում կարող են գտնել իրենց բաժին ուրախությունը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ