«Ֆուլհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում տանը 3-2 հաշվով հաղթեց առաջատար «Լիվերպուլին»:
«Ֆուլհեմն» առաջինը գոլ բաց թողեց, սակայն առաջին խաղակեսում երեք գնդակով պատասխանեց մրցակցին: Տանտերերից գոլ խփեց Ռայան Սեսենյոնը, Ալեքս Իվոբին և Ռոդրիգո Մունիսը: Հյուրերից գոլ խփեց Ալեքսիս Մաքալիստերը և Լուիս Դիասը:
Զուգահեռ կայացան ևս երկու խաղեր, «Չելսին» հյուրընկալվելիս 0-0 հաշիվը գրանցեց «Բրենթֆորդի» հետ, «Տոտենհեմը» տանը 3-1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»:
«Լիվերպուլը» 73 միավորով առաջատարն է, 11 միավորով է առաջ երկրորդ տեղում գտնվող «Արսենալից»: «Ֆուլհեմը» 48 միավորով 8-րդն է, «Չելսին»` 53 միավորով չորրորդը, «Տոտենհեմը»` 37 միավորով 13-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»` 3-2 (տեսանյութ)
Ռայան Սեսենյոն, 23, Ալեքս Օվոբի, 32, Ռոդրիգո Մունիս, 37 - Ալեքսիս Մաքալիստեր, 14, Լուիս Դիաս, 72
«Բրենթֆորդ» - «Չելսի»` 0-0
«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»` 3-1 (տեսանյութ)
Բրենան Ջոնսոն, 13, 42, Մաթիս Տել, 90+6 (11մ) - Մատեուս Ֆերնանդես, 90
Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):


