Ֆուտբոլի բազմաթիվ աստղեր ներկա են եղել Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիին։
Մրցմանը եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերան Տոռեսը, Էրիկ Գարսիան, Մադրիդի «Ռեալի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, «Արքայական ակումբում» նրա ապագա խաղընկեր Ջուդ Բելինգհեմը, «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, լեգենդներ Ռոբերտո Կառլոսը, Մարկո Մատերացին, Իվան Կորդոբան և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Հիշեցնենք, որ Բարսելոնայի մրցուղում եզրագիծն առաջինը հատել էր բրիտանական «Մաքլարենի» պիլոտ Օսկար Պիաստրին։
Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։