Logo

Ֆուտբոլային հանրությունը վերջին հրաժեշտն է տվել Ժոտային ու նրա եղբորը

17:52 / 05.07.2025Ֆուտբոլ
null

Հուլիսի 5-ին Պորտուգալիայի Գոնդոմար քաղաքում տեղի է ունեցել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ու նրա եղբոր` Անդրեի հուղարկավորությունը։

Ներկա են եղել «Լիվերպուլում» և Պորտուգալիայի հավաքականում Ժոտայի նախկին խաղընկերներ, ֆուտբոլային այլ անձինք։

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը և պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ժամանել են «20» ու «30» գրություններով ծաղկեպսակներով։ Այդ խաղահամարներով են հանդես եկել Ժոտան ու Անդրե Սիլվան։

28-ամյա Ժոտան ու 26-ամյա Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ