Հուլիսի 5-ին Պորտուգալիայի Գոնդոմար քաղաքում տեղի է ունեցել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ու նրա եղբոր` Անդրեի հուղարկավորությունը։
Ներկա են եղել «Լիվերպուլում» և Պորտուգալիայի հավաքականում Ժոտայի նախկին խաղընկերներ, ֆուտբոլային այլ անձինք։
«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը և պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ժամանել են «20» ու «30» գրություններով ծաղկեպսակներով։ Այդ խաղահամարներով են հանդես եկել Ժոտան ու Անդրե Սիլվան։
28-ամյա Ժոտան ու 26-ամյա Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:




