Logo

Յոշկո Գվարդիոլը կոտրվածք է ստացել

14:07 / 06.01.2026Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը ոտքի ոսկորի կոտրվածք է ստացել, հայտնում է անգլիական ակումբի կայքը:

Խորվաթ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում (1-1) և փոխարինվել է 51-րդ րոպեին:

Գվարդիոլի բուժզննումն ախտորոշել է աջ ոտքի ոլոքի կոտրվածք: Առաջիկա օրերին 23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի:

Նրա ապաքինման ժամկետը դեռ հստակ չէ: Սովորաբար նման վնասվածքների դեպքում վերականգնումը տևում է 3-6 ամիս՝ պայմանավորված վնասվածքի ծանրության աստիճանով:

Գվարդիոլը 2023 թվականի ամռանն է «Լայպցիգից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: 90 միլիոն եվրո արժողությամբ գործարքը պատմության մեջ ամենաթանկն է պաշտպանների շրջանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ