Logo

Ֆուտբոլիստին «օր ու արև չտալը», մարզչի «վճարը»․ 5 սխալ հայ ֆուտբոլիստների հետ աշխատելիս

Հեղինակ
Արման Աբելյան
15:54 / 30.12.2024Հոդվածներ
Բացառիկ
null

Ֆուտբոլը բազմաշերտ է: Այստեղ շատ բաներ միանշանակ չեն: Տարբեր հարցերում եզրակացությունների հանգելու համար պետք է դեպքին բազմաթիվ կողմերից նայել:

Այդպես է մանավանդ մարզիչ-ֆուտբոլիստ փոխհարաբերությունների թեման: Մանավանդ, երբ խոսքն անհատ ֆուտբոլիստին զարգացնելու դժվարին հարցի մասին է: Եվ միայն Հայաստանում չէ, որ այդքան քննարկվում է տեղացի ֆուտբոլիստների խաղալ-չխաղալու, առավելությունների ու թերությունների թեման: Մեզանում հարցը միշտ է արդիական:

FastNews-ն ավելի վաղ ներկայացրել էր, թե որոնք են հայ ֆուտբոլիստների հիմնական խնդիրները: Այժմ հարցին նայենք նաև մարզչական տեսանկյունից, ու կրկին շեշտադրենք պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Ո՞ր հարցերում են թերանում Հայաստանում աշխատող, հիմնականում՝ հայ մարզիչները տեղացի խաղացողների հետ համագործակցելիս, ինչո՞ւ է դա վնասում ֆուտբոլին, և ո՞ր կարծրատիպերն են խանգարում անելու ավելին:

Տեսնել այն, ինչ մյուսները չեն նկատում

Պեպ Գվարդիոլայի հայտնի խոսքն է․ «Լավ մարզիչը ֆուտբոլիստի մեջ տեսնում է այն, ինչ նա ինքնուրույն չի կարող նկատել»: Բայց մեզանում խանգարում են ֆուտբոլիստների մասին կարծրատիպերը: Օրինակ՝ համընդհանուր կարծիք է ձևավորվում, որ X ֆուտբոլիստը դանդաղ է, վերջ, նրան «ամրացվում» է այդ պիտակը: Նման մարզիչները կենտրոնանում են խաղացողի ոչ թե ուժեղ կողմերն օգտագործելու, այլ՝ թերությունների վրա:

Մինչդեռ այդ նույն ֆուտբոլիստը մեկ այլ թիմում, մեկ այլ խաղային համակարգում կարող է լրիվ այլ տեսք ունենալ: Կամ մարզիչը կարող է նոր դիրք գտնել նրա համար: Այս մրցաշրջանում լավագույն օրինակը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթն է: Ակումբը երկար ժամանակ է՝ նոր հենակետային կիսապաշտպան էր փնտրում: Հոլանդացին հարցը լուծեց այդ դիրք Ռայան Գրավենբերխին տեղափոխելու միջոցով, որն այժմ փայլում է այնտեղ:

Հայաստանում այդ առումով հետաքրքիր օրինակ է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Իհարկե, նա «Արարատ-Արմենիայում» չվստահեց Ժիրայր Շաղոյանին և Արթուր Սերոբյանին: Բայց շատերը, որոնք ի սկզբանե «աստղի» կարգավիճակ չեն ունեցել, մեծ աճ են գրանցել հենց նրա գլխավորությամբ՝ Դավիթ Տերտերյանը, Արտյոմ Ավանեսյանը, Էրիկ Փիլոյանը, Կարեն Մելքոնյանը, այս մրցաշրջանում՝ Էրիկ Սիմոնյանը:

Կարիերայի, հնարավոր է, լավագույն մրցաշրջանները Գունկոյի օրոք են անցկացրել նաև Պետրոս Ավետիսյանը («Նոա», 2020/21) և Ժիրայր Մարգարյանը («Ուրարտու», 2022/23): Եվ դա հաջողվել է նաև ֆուտբոլիստներին նոր դիրքերում, դերերում օգտագործելու շնորհիվ: Փիլոյանը կենտրոնական պաշտպանից դարձել է աջ պաշտպան, Մելքոնյանը՝ աջ կիսապաշտպանից՝ աջ պաշտպան, Ավետիսյանը՝ ենթահարձակվողից՝ հարձակվող և այլն:

Եվ ֆուտբոլիստին «ուրիշ աչքով» կարելի է նայել նույնիսկ համեմատաբար բարձր տարիքում: Վերջին տարիների ամենավառ օրինակն Արտակ Դաշյանն է, որը միայն 32 տարեկանում հասավ կարիերայի «աստղային» փուլին՝ խաղալով Եղիշե Մելիքյանի «Փյունիկում»: Իսկ արտասահմանից եկող մարզիչները երբեմն նույնիսկ ավելի լավ են գտնում թերագնահատված խաղացողների, որովհետև զրոյական կետից են դիտարկում տվյալ ֆուտբոլիստին:

Դեմ գնալ իրականությանը

Երբեմն կտրուկ քայլեր են պետք համընդհանուր իրավիճակին դեմ գնալու համար: Խոսվեց «Ուրարտուի» մասին: Երկար տարիներ առաջին թիմում քիչ էր նման մեծ ակադեմիա ունեցող ակումբի սաների թիվը, պատճառաբանվում էր, որ նրանք պատրաստ չեն օգնել առաջին թիմին: Բայց Ռոբերտ Արզումանյանը, գալով գլխավոր թիմ, ամբողջությամբ փոխեց այդ ամենը: ԲԿՄԱ-ից վերադարձած ֆուտբոլիստներն ու մյուսները կազմեցին թիմի կորիզը:

Այդ շարքում էր նաև Նարեկ Գրիգորյանը, որն այժմ ռումինական «Ֆարուլում» է: Այդ ֆուտբոլիստները փորձ հավաքեցին և հաջորդ մրցաշրջանում, արդեն առանց Արզումանյանի, հռչակվեցին Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր: Եվ սաների վրա հիմնվելու վերջնակետն ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի հայտարարությունն էր: Նա վերջերս ընդգծեց, որ «Ուրարտուում» չեն խաղալու հայկական այլ ակումբների սան հայ ֆուտբոլիստներ:

Ժամանակին թիմի հայկակականությամբ և որակով էր առանձնանում նաև Արամ Ոսկանյանի «Միկան»: Վարդան Բիչախչյանի «Շիրակում» էլ միշտ եղել է այդ կորիզը, որ ակումբի քաղաքականության մի մասն է: Այնտեղ 16-ամյա ֆուտբոլիստներին էլ են վստահում, ժամանակին՝ Վահան Բիչախչյան, այժմ՝ Ալբերտ Գարեգինյան:

«Մարզիչը «վճարում» է երիտասարդ ֆուտբոլիստի զարգացման համար: Եթե խաղացնեմ 20-ամյա կենտրոնական պաշտպանի, ապա մրցաշրջանի ընթացքում դրա հետևանքով միավորներ կկորցնենք: 28-ամյա ոչ այդքան տաղանդավոր կենտրոնական պաշտպանի վստահելու դեպքում միավորներ ավելի քիչ կկորցնենք: Բայց երիտասարդին վստահելու պարագայում մի քանի տարի անց պատրաստի խաղացողի կունենամ»,- ասել է Արսեն Վենգերը:

Հասկանալի է, որ բոլոր ակումբները չեն կարող նույն մոտեցումն ունենալ: Բայց «Ուրարտուի» օրինակը նրա մասին է, որ հիմնականում մարզչի վճռականությունն է փոխել ակումբի ընդհանուր մոտեցումը հարցի շուրջ: Fastex Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի այլ ակումբներ գնում են ուրիշ ծրագրերի հետևից:

«Կոմֆորտ զոնա» ստեղծելը

Առանց այդ էլ հայ ֆուտբոլիստներից շատերը շուտ են բավարարվում ձեռք բերածով: Եթե մարզիչը պահանջկոտ չլինի, շատ արագ կարող է կանգնել ֆուտբոլիստի առաջընթացը: Մանավանդ հավաքականի խաղացող դառնալուց հետո նրանից սպասելիքները մեծանում են, ամեն շարժումը հայտնվում է խոշորացույցի տակ: Ֆուտբոլիստներն էլ մանկուց սովոր չեն մեծ մրցակցության մեջ լինելուն, դա մեր մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրներից է:

Եղիշե Մելիքյանը «Փյունիկում» քաղում է այդ պահանջկոտության պտուղները: Նա հաճախ է նշում, որ ֆուտբոլիստներն իր օրոք երբեք չեն կարող «կոմֆորտ զոնայում» հայտնվել: Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան, Դավիդ Դավիդյան, Հենրի Ավագյան․․․ Մեծ արդյունքներ գրանցելուն զուգահեռ Մելիքյանի օրոք այս ֆուտբոլիստները հասել են հավաքականում մրցունակ լինելու մակարդակի: Կան նաև լեգեոնականների մի շարք օրինակներ:

Մելիքյանը պատմում է․ «Պետք է իմանաս ֆուտբոլիստի հետ շփվելու, նրանից ճիշտ պահանջելու ձև: Ինձ ասում են՝ էմոցիոնալ եմ, բղավում եմ ֆուտբոլիստների վրա․․․ իսկ ինչպե՞ս է, որ այդ խաղացողներն աճում են: Կարող եմ Նիկիտա Բարանովի օրինակը բերել: Նրան մեկ ամիս «օր ու արև» չեմ տվել, ճնշման տակ եմ պահել: Դա նրան դուր չէր գալիս, նյարդայնանում էր: Բայց հետո շատ լավ խաղ անցկացրեց: 

Նիկիտային ասացի՝ առանց այդ ճնշման նման արդյունքի չէիր հասնի, հիմա դու թիմի լավագույններից ես: Ես լավ գիտեմ այդ մեթոդիկան: Թող այսօր ֆուտբոլիստն ինձնից նեղանա, բայց նա հետագայում մեծ ֆուտբոլ կխաղա»:

Հայերի համար՝ քիչ, լեգեոնականների համար՝ շատ

Պարադոքս է, բայց Հայաստանում հայ ֆուտբոլիստը հաճախ սխալվելու ավելի քիչ հնարավորություն ունի, քան՝ լեգեոնականը: Այսինքն, հայ խաղացողը շանսը չօգտագործելու դեպքում 2-րդ, 3-րդ անգամ կարող է խաղադաշտ չմտնել, մինչդեռ միջին մակարդակի լեգեոնականի դեպքում հակառակն է: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հայ ֆուտբոլիստը, իրոք, արժանի է շանսի: Առավել ևս, երբ խոսքը երիտասարդի մասին է:

Չեմպիոնության համար պայքարող թիմի դեպքում որոշ չափով կարելի է հասկանալ, ամեն միավոր թանկ է: Բայց մյուս թիմերի պարագայում ընդունելի չէ, քանի որ փորձը ցույց է տալիս՝ նրանց հրավիրած լեգեոնականներից շատերը չունեն համապատասխան մակարդակը: Սա նաև մտածողության հարց է: Մարզիչների մեջ «նստած» է, որ հայ ֆուտբոլիստի՝ խաղում սխալ թույլ տալու հավանականությունն ավելի մեծ է, նրա վրա «դողում» են: 

Բայց նման կանխակալ մոտեցումը կարող է հիասթափության պատճառ դառնալ: Դրա համար մեզանում քիչ չեն 22-ում, 23-ում կարիերան ավարտելու բազմաթիվ դեպքեր, որովհետև կա անարդար մոտեցում:

Տարիքային խառնաշփոթ

Վերադառնանք երիտասարդներին: Մարզիչներից հաճախ կարելի է լսել․ «Երիտասարդ է, դեռ կխաղա», «ժամանակ է պետք» և այլն: Խնդիրը հետևյալն է․ այդ ֆուտբոլիստը դառնում է 24 տարեկան, խաղային փորձ չի ունենում ու արդեն հետևյալ պատասխանն է լսվում․ «Նա արդեն երիտասարդ չէ»: Իսկ ավելի վաղ փորձ հավաքելու դեպքում նա 24-ում արդեն պիտի կայացած ֆուտբոլիստ լիներ:

Սա շատ հակասական է: Մեզ մոտ «որոշել» են, որ 22-ը կամ 23-ն արդեն երիտասարդ չէ: Մինչդեռ համաշխարհային ֆուտբոլում այլ կերպ են բնորոշում: Կառլո Անչելոտին Օրելյան Չուամենիին (24 տարեկան) և Էդուարդո Կամավինգային (22) դեռ երիտասարդ է համարում, քանի որ նրանց աճը շարունակվում է: Ամեն դեպքում, Հայաստանում գոնե ԲԿՄԱ-ի միջոցով շատ ֆուտբոլիստներ 20 տարեկանում արդեն խաղերի զգալի փորձ են ունենում:

Այնպես որ, տարիքն այս դեպքում նշանակություն չունի: Ֆուտբոլիստը կամ պատրաստ է, կամ՝ ոչ: Մարզիչն էլ կամ ունի գիտելիք, վստահություն ու պահանջկություն խաղացող զարգացնելու համար, կամ՝ ոչ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

21:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիներն առանց խնդիրների հաղթեց Շելթոնին և նույնպես կիսաեզրափակիչում է

20:57 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արման Հովհաննիսյանը վերադարձել է «Արարատ»

Պաշտոնական
20:20 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարով

Պաշտոնական
19:52 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է վրացական «Թելավիին»

19:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Բենչիչը հաղթեց Անդրեևային ու կիսաեզրափակիչում է

18:36 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ

18:17 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից

Պաշտոնական
18:00 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Մոտան հեռանալու համար «Նոային» վճարել է իր իսկ հրաժարագինը՝ ավելի քան 100 հազար եվրո

17:30 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ

Պաշտոնական
16:42 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մուսիալան խախտել է լռությունը ծանր վնասվածքից հետո

16:40 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

16:01 / 09.07.2025 • Ֆորմուլա 1

Շոկային պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում․ «Ռեդ Բուլը» նոր ղեկավար ունի

Պաշտոնական
15:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդ Արաուխոն խոսել է իր մարզական ապագայի մասին

15:08 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սանդրո Պերկովիչի հաղթական նորամուտը, Օմարի առաջին գոլը եվրագավաթներում. «Նոա» - «Բուդուչնոստ» հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
14:47 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Աղբյուր. «Ռեալի» ֆուտբոլիստը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախ

14:42 / 09.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները հանդիպել են

14:18 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մի քանի թոփ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպանին

13:18 / 09.07.2025 • Ֆուտբոլ

The Standard. Մբեմոն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդից»

12:44 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Բելինգհեմ. «Փորձում եմ քիչ մտածել ՊՍԺ-ի դեմ խաղի մասին»

12:06 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Իտալական ու գերմանական ակումբները հետաքրքրված են «Ման. Սիթիի» կիսապաշտպանի ծառայություններով

11:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Պետի. «Յամալը կարող է գերազանցել Մեսիին»

10:47 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Աշխարհի ամենահաջողակ ակումբի դեմ խաղալն ինձ համար մեծ նշանակություն ունի»

10:27 / 09.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 9-ի խաղերի անոնսը

09:43 / 09.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

01:04 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Չելսին» Ժոաո Պեդրոյի շքեղ գոլերի շնորհիվ հաղթեց «Ֆլումինենսեին» ու եզրափակիչում է

00:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկի» հայտացուցակը

23:55 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

23:27 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդի» նորեկը կխաղա «10» համարով

Պաշտոնական
22:58 / 08.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
ԵԱ-ի C դիվիզիոն. Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

22:22 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ալկարասը վստահ հաղթանակ տարավ և շարունակում է պայքարը

21:53 / 08.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթեց «Բուդուչնոստին»

21:21 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Անիսիմովան հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

20:56 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ռեալը» մոտ է տրանսֆեր համաձայնեցնելուն

20:22 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Գաբրիել Հայնցեն ընդգրկվել է Միկել Արտետայի մարզչական շտաբում

Պաշտոնական
19:45 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սաբալենկան ծանր պայքարում հաղթեց Զիգմունդին և կիսաեզրափակիչում է

19:14 / 08.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոա» - «Բուդուչնոստ». Մեկնարկային կազմերը

18:54 / 08.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Խաչանովն ավարտեց պայքարը քառորդ եզրափակիչում

18:24 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Վարդին, հնարավոր է, տեղափոխվի անգլիական գրանդ

17:31 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Ոստիկանությունը պարզել է Ժոտայի մասնակցությամբ ողբերգական վթարի պատճառը

17:17 / 08.07.2025 • Տրանսֆերներ

Լուիս Դիասը համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Բավարիայի» հետ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ