Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիայի ասոցիացիան դատական հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի դեմ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստների արհմիությունը ցանկանում է վիճարկել հավաքականների խաղերի օրացույցն ու 2025թ․ աշխարհի ակումբային առաջնության վերակազմակերպման օրինականությունը։
Հայցի նախաձեռնողն Անգլիայի (PFA) ու Ֆրանսիայի (UNFP) ասոցիացիաներն են։ Նրանց կարծիքով, ՖԻՖԱ-ի որոշումը խախտում է ֆուտբոլիստների իրավունքներն ըստ ԵՄ աշխատանքային օրենսդրության։
2025-ի ակումբային ԱԱ-ն դժգություն է առաջացրել ֆուտբոլիստների ասոցիացիայի շրջանում, քանի որ հաջորդ տարվանից ՖԻՖԱ-ն նախատեսում է մրցաշարն անցկացնել հունիս-հուլիսին՝ 32 թիմի մասնակցությամբ։ Նման ձևաչափը ենթադրում է լրացուցիչ 6 շաբաթյա ծանրաբեռնվածություն խաղացողների համար։