Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ասել է, որ Չեմպիոնների լիգան ամենաբարդ մրցաշարն է, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Չեմպիոնների լիգան հաղթելն ամենաբարդն է, բայց մենք կարող ենք անել դա: Բարդ հանդիպում էր «Բենֆիկայի» դեմ, սակայն լավ է, որ կարողացանք առաջ շարժվել: Սա ամենաբարդ մրցաշարն է, բայց ֆուտբոլիստները հավատում են հաջողությանը, ինչն ամենակարևորն է»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նվաճել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Բորուսիա Դորտմունդ» - «Լիլ» զույգի հաղթողի հետ:


