Ֆուտբոլի կանանց Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալիա Գուանին իր հրաժեշտի խաղին դուրս է եկել հատուկ խաղաշապիկով, որի վրա տպված է եղել նրա ռեզյումեն, հաղորդում է The Guardian-ը:
Այդ քայլով իտալուհին փորձել է ուշադրություն բևեռել այն խնդրի շուրջ, որ ֆուտբոլիստուհիները կարիերայի ավարտից հետո դժվարությամբ են աշխատանք գտնում:
«Կոմոյի» 37-ամյա խաղացողը և նրա թիմակիցները հույս են հայտնել, որ ակումբները կսկսեն հովանավորչական պայմանագրեր կնքել այն կազմակերպությունների հետ, որոնք պարտավորվելու են աշխատանքի ընդունել կարիերան ավարտած ֆուտբոլիստուհիներին:
Կուրտուան հայհոյել է Վինիսիուսին, երբ բրազիլացին գնդակը փոխանցել է Յամալին


