«Աբերդինի» մարզական տնօրեն է նշանակվել Լուտց Պֆանենշտիլը, հաղորդում է BBC-ն:
Գերմանացի նախկին դարպասապահը հայտնի է յուրահատուկ կարիերայով ու անսովոր որոշումներով: 2014 թվականին FourFourTwo պարբերականը նրան ճանաչել է «ֆուտբոլի ամենախելագար մարդ»: 2007 թվականին գերմանացին խաղացել է հայկական «Բենտոնիտում»:
Նա հայտարարել է, որ նախորդ 2 տարիներին ուսումնասիրել է «Աբերդինը» և տեղափոխվում է ամուր ենթակառուցվածքներով ու անձնակազմով ակումբ:
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոան» մրցելու է հենց «Աբերդինի» հետ: Շոտլանդիայում կայանալիք խաղը նախատեսված է նոյեմբերի 27-ին:
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


