Logo

Ֆուտբոլում հնարավոր է կիրառվի նարնջագույն քարտ

21:15 / 28.11.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլում հնարավոր է կիրառվի նարնջագույն քարտ, որը կտրվի խաղացողներին միտումնավոր խախտման համար: Տվյալ խաղացողը 10 րոպեով կհեռացվի դաշտից, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վկայակոչելով Evening Sport-ը: 

Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը դիտարկում է նոր օրենքի կիրառումն Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ՝ օրենքը կարող է կիրառվել հաջորդ մրցաշրջանից սկսած: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլում կարող է մեծացվել VAR համակարգի լիազորությունը: Այդ դեպքում տեսակրկնապատկերների համակարգը կարող է միջամտել նաև անկյունայինների և այն խախտումների ժամանակ, որոնք չեն պատժվել ուղիղ կարմիր քարտով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ