Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին վինգեր Ֆուտրեն խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է Marca-ն։
«Լամին Յամալն ապագայում աշխարհում լավագույնը կլինի, բայց նա պետք է կայուն անձնական կյանք ունենա։ Նա երիտասարդ է, ու կարևոր է, որ ընկերուհի ունենա։
Երբ ես իմ երեխաների մոր հետ ծանոթացա, ամբողջությամբ պրոֆեսիոնալ դարձա, սկսեցի գիշերային ակումբներ քիչ գնալ, իսկ «Պորտուի» հանդերձարանում հեղինակություն ձեռք բերեցի»,- նշել է Ֆուտրեն։
Ֆուտրեն Պորտուգալիայի հավաքականում հանդես է եկել 1983-95 թվականներին, 44 խաղում խփել է 7 գոլ, կատարել 6 ասիստ։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


