Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1828.210 վարկանիշային միավորով և 13-րդն է Եվրոպայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակին:
Ղազախստանի հավաքականը, որին Հայաստանի ազգային թիմը մարտի 12-ին հաղթեց 4:2 հաշվով, դուրս է մնացել լավագույն եռյակից ու այժմ չորրորդն է։
Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի թիմը, երկրորդ տեղում Իսպանիայի հավաքականն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ռուսները։
Ֆոտո՝ ՀՖՖ