ՀՖՖ կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեն ընտրել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2022/2023 թթ․ առաջնության լավագույն խաղացողին և մարզիչին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մրցաշրջանի լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել չեմպիոնությունը պաշտպանած «Երևանի» դարպասապահ Արթուր Մկրտչյանը:
Լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է «Երևանը» գլխավորող Խաչատուր Միքայելյանը:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն


