Logo

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Երևանը» ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում

20:09 / 24.08.2023Ֆուտզալ
Երևան-Միներվա

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» Չեմպիոնների լիգայի նախնական փուլի երկրորդ տուրում հանդիպեց շվեյցարական «Միներվային»: Գրանցվող մարտական ոչ-ոքի՝ 4-4։

«Երևանի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի ավագ Ռաֆիկ Մելիքյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միհրան Դեմենջյանը։

Մեկնարկային խաղում հայկական ակումբը 1-8 հաշվով պարտվել էր Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլին»: 

Հիշեցնենք, որ «Երևանն» ընդգրկված է G խմբում, որի վերջին տուրում օգոստոսի 26-ին կմրցի Սան Մարինոն ներկայացնող «Ֆիորենտինոյի» հետ: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճում միայն խմբերի հաղթողները։

Վերջին տուրից առաջ «Միներվան» ու ԱԵԼ-ն ունեն 4-ական միավոր, իսկ «Երևանը» և «Ֆիորենտինոն»՝ 1-ական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ