Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 0-5 հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնական «Ֆորցային»:
Հայկական թիմը 3 միավորով A խմբում զբաղեցրել է երրորդ տեղը և դուրս չի եկել հաջորդ փուլ: 9 միավորով խմբում հաղթել է «Ֆորցան», որը դուրս է եկել հաջորդ փուլ:
«Երևանը» միակ հաղթանակը տարել էր երկրորդ տուրում` 3-2 հաշվով առավելության հասնելով Անդորրան ներկայացնող «Էնկամպի» դեմ խաղում:


