Logo

Ֆուտզալի ՉԼ. Լուան Մյուլերի գոլն ու «Պալմայի» հաղթանակը կիսաեզրափակիչում

11:18 / 03.05.2025Ֆուտզալ
null

Մայիսի 2-ին Ֆրանսիայի Լե Ման քաղաքում մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը»։

Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում «Պալման» 3-0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին»։

Իսպանիան ներկայացնող թիմի երրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած դարպասապահ Լուան Մյուլերը` մրցակցի դարպասը գրավելով սեփական կիսադաշտից։

32-ամյա դարպասապահը մրցաշարի կիսաեզրափակիչում գոլ է խփել երկրորդ տարին անընդմեջ։ «Պալման» եզրափակիչ է դուրս եկել երրորդ անգամ անընդմեջ և մայիսի 4-ին կմրցի ղազախական «Կայրաթի» դեմ։

«Պալման» մրցաշարի նախորդ երկու տարիների տիտղոսի դափնեկիրն է։ «Կայրաթում» էլ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտզալիստ` Խուլիո Ձանոտոն։

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա, «4-ի եզրափակիչ», կիսաեզրափակիչ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Պալմա» (Իսպանիա)` 0-3

Խեսուս Գորդիլյո, 28, Մարիո Ռիվիլիյոս, 39, Լուան Մյուլեր, 40

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ