Ֆուտզալի Հայաստանի հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» խորհրդանշական հավաքականում:
Բացի Մյուլերից, խորհրդանշական հավաքականում տեղ են գտել նաև «Պալմա Ֆուտզալում» նրա ակումբակիցներ Շագինյան, Ռոմուլոն, ինչպես նաև Իգոր դե Սոուզան («Բենֆիկա», Պորտուգալիա) և Կատելան («Բարսելոնա», Իսպանիա)։
Հիշեցնենք, որ «4-ի եզրափակիչը» մայիսի 3-5-ն անցկացվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Պալմա Ֆուտզալը» եզրափակչում 5-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։



