Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 3-ին վերջին հանդիպումը կանցկացնի 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:
Հայաստանի հավաքականը հանդիպմանը սկսել է նախապատրաստվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի խաղահրապարակում, որտեղ կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տնային հանդիպումը: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի հավաքականի մարզումային օրվա ֆոտոշարքը:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը խմբային մրցաշարում անցկացրած նախորդ երեք խաղում հաղթել էր և ապահովել իր տեղն էլիտ-ռաունդում: Հայաստանի հավաքականը երրորդ խմբում մեկ անգամ հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինայի թիմին (4-3), երկու անգամ՝ Չեխիային (4-2, 4-1):













