Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պայքարն է սկսում ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընդգրկված է 6-րդ խմբում և առաջին խաղում դեկտեմբերի 14-ին Երևանում ընդունելու է Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց հյուրընկալվելիս մրցելու է Ղազախստանի դեմ։ Հայաստանի հավաքականի մրցակիցներից է լինելու նաև Ալբանիայի թիմը։
Խմբերում առաջին տեղը գրաված 10 հավաքականներ նվաճեկու են Եվրոպայի առաջնության ուղեգիր, որոնց կմիանան նաև մրցաշարն ընդունող Լիտվայի ու Լատվիայի հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականներն էլ պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում ու խաղարկելու են ևս չորս ուղեգիր։ Եվրո-2026-ի եզրափակիչ հատվածը կայանալու է 2026 թ. հունվարի 18-ից փետրվարի 8-ը։
Հայաստանի հավաքականն առաջիկա խաղերին մասնակցելու է հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Էիր-Աերո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Արամ Սարգսյան – «Երևան»
Հայաստան - Դանիա հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 17:00-ին և լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։