Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընթացող միջազգային ընկերական մրցաշարի երկրորդ տուրում 5-1 հաշվով հաղթեց Ղրղզստանի թիմին:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականից դուբլ գրանցեցին Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, մեկ գոլ էլ խփեց Դենիս Նևեդրովը:
Հայաստանի հավաքականը նախօրեին 2-1 հաշվով հաղթել էր Մոլդովայի ազգային թիմին: Վերջին խաղում Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Վրաստանի ազգային հավաքականը:


