Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում նույնպես պարտվեց Իսպանիայի թիմին՝ 1-8։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի միակ գոլը խփեց Արսեն Պետրոսովը։
Սեպտեմբերի 19-ին Պամպլոնայում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 2-6 հաշվով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի


