Logo

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի

19:10 / 05.12.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը կնախապատրաստվի 2026 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Դեկտեմբերի 20-24-ը Հայաստանի հավաքականը Երևանում կմասնակցի միջազգային ընկերական մրցաշարի, որին կմասնակցեն նաև Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականները:

Հանդիպումների ժամանակացույցը․

•    Հայաստան – Մոլդովա, 2025 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 20։00-ին

•    Հայաստան – Ղրղզստան, 2025 թվականի դեկտեմբերի 22-ին` ժամը 20։00-ին

•    Հայաստան – Վրաստան, 2025 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 20։00-ին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ