Logo

Ռուսաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել Լիգա 1

18:30 / 19.12.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ֆյոդոր Չալովը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Մարսելը», հայտնում է La tribune Olympienne-ն։

Չալովից բացի, «Մարսելը» դիտարկում է նաև պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Արթուր Կաբրալի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։

Նշվում է, որ Չալովի գործակալը սերտ հարաբերություններ ունի «Մարսելի» ղեկավարության հետ, և այդ հանգամանքը կարող է որոշիչ դերակատարում ունենալ հնարավոր տրանսֆերի հարցում։

Ռուս հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ անցկացրել է 26 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ