Logo

Ֆյուրին` Ալվարես - Քրոուֆորդ մենամարտի մասին

23:25 / 13.09.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է սուպերմիջին քաշային կարգի չեմպիոն Սաուլ Ալվարեսի և առաջին միջին քաշային կարգի WBA գոտու տիրակալ Թերենս Քրոուֆորդի միջև կայանալիք մենամարտի մասին, հաղորդում է London Evening Standard-ը:

«Շատ դժվար մենամարտ է լինելու, տարբեր քաշային կարգերի ներկայացուցիչներ են։ Ինչ քաշային կարգում կլինի մենամարտը՝ չգիտեմ։ 

Կարծում եմ՝ սա բռնցքամարտի համար ֆանտաստիկ մենամարտ է։ Երկու մեծ անուններ են բախվելու:

Նրանք երկուսն էլ հպարտ չեմպիոններ են, և ես նրանց մաղթում եմ ամենայն բարիք։ Նրանք դուրս կգան ռինգ, կանեն իրենց առավելագույնը, կուրախացնեն հանդիսատեսին և կապահովեն իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը»,- ասել է լեգենդար Ֆյուրին:

Ալվարես - Քրոուֆորդ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում (ԱՄՆ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ