Logo

Հյուի Ֆյուրին` Դյուբուայի դեմ հնարավոր մենամարտի մասին

21:25 / 29.09.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում հանդես եկող Հյուի Ֆյուրին (30-3), որը լեգենդար Թայսոն Ֆյուրիի զարմիկն է, խոսել է հանրահայտ Դանիել Դյուբուայի դեմ հնարավոր մենամարտի մասին, հաղորդում է Boxing King Media-ն:

«Մրցակից ընտրելու հարցը մշտապես թողնում եմ պրոմոութերներին, հայրիկիս և մյուսներին։ Ես պատրաստ եմ ցանկացածի դեմ մենամարտելուն։ Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք մարտահրավեր նետել մի քանի հայտնի անունների։

Ցանկանում եմ մենամարտել Դյուբուայի դեմ: Նման մասշտաբի մենամարտերը միշտ կարևոր են»,- ասել է Ֆյուրին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ