«Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիել Բարբոզան Բրազիլիայի հակադոպինգային դատարանի որոշմամբ որակազրկվել է 2 տարով:
Globo-ն տեղեկացնում է, որ բրազիլացին նման խիստ պատժի է ենթարկվել դոպինգ-թեստը կեղծելու մեղադրանքով: «Գաբիգոլը» խանգարել է դոպինգ տեսուչին, ինչը հավասարազոր է թեստը կեղծելուն:
Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին: Բարբոզան նաև «Ֆլամենգոյի» միակ ֆուտբոլիստն է եղել, որ հրաժարվել է մարզման ժամանակ արյան թեստ հանձնել:
Հարձակվողը դատարանի որոշումը վիճարկելու է CAS-ում:
Հիշեցնենք, որ 2016-2020 թվականներին «Գաբիգոլի» տրանսֆերային իրավունքը պատկանում էր Միլանի «Ինտերին»:


