«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը հերթական վնասվածքն է ստացել, հայտնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրշտեյնը:
Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կտրել է ծնկի խաչաձև կապանները: Հունվարի 14-ին Ժեզուսը վերջնական հետազոտության կենթարկվի, ու եթե կասկածները հաստատվեն, ապա նրա համար մրցաշրջանն ավարտված կլինի:
«Արսենալը» պատրաստ է հունվարին վարձակալական հիմունքով նոր հարձակվող ձեռք բերել՝ փոխարինելու 27-ամյա բրազիլացուն:


