«Արսենալի» կենտրոնական պաշտպան Գաբրիել Մագալյաեսը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում, գրում է GiveMeSport-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ Նասրը» և առաջիկա ամռանն արդեն պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել: Ակումբը, որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, բրազիլացի պաշտպանի հետ արդեն կապ է հաստատել ու հայտնել, որ պատրաստ է տարեկան վճարել 20 միլիոն եվրո, ինչը 3 անգամ կգերազանցի նրա ներկայիս աշխատավարձի չափը:
«Արսենալը» պատրաստ չէ բաժանվել իր ֆուտբոլիստից 100 միլիոն եվրոյից պակաս գումարով, իսկ ակումբի նորանշանակ մարզական տնօրեն Անդրեա Բերտան մտադիր է համոզել նրան, որ նոր պայմանագիր կնքի «Զինագործների» հետ:


