Մեքսիկացի դերասան Գաել Գարսիա Բեռնալը կրկին կմարմնավորի «Մարդագայլին»՝ Marvel Studios-ի Հելոուինի հատուկ ֆիլմում. այս մասին գրում է Variety-ն:
Հատուկ թողարկման սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում։ Այն նկարահանվելու է Disney + սթրիմինգ ծառայության համար:
Ըստ կոմիքսների՝ «Գիշերային մարդագայլ» մականունը պատկանում է երկու տարբեր կերպարների՝ Ջեյք Գոմեսին և Ջեք Ռասելին։ Երկուսն էլ ունեն իրենց ցանկությամբ մարդագայլի վերածվելու ունակությունը՝ պահպանելով իրենց մարդկային խելքը:
Սպասվում է, որ հատուկ թողարկման արտադրությունը կսկսվի 2022 թվականի սկզբին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի դերասան Էնթոնի Մաքին, ով Marvel-ի նախորդ նախագծերում մարմնավորել է Սեմ Ուիլսոնի կերպարը, նկարահանվելու է Captain America չորրորդ ֆիլմում: