Գաել Կլիշին նշանակվել է Ֆրանսիայի Լիգա 3-ը ներկայացնող «Կանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
40-ամյա մասնագետը Ֆրանսիայի Մ21 ու օլիմպիական հավաքականներում եղել է Թիերի Անրիի օգնականը։
Կլիշին ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և այլ ակումբների կազմում։ Նա 20 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականում։
«Կանի» բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Coalition Capital ընկերությանը, որը ղեկավարում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ու նրա մայրը` Ֆայզա Լամարին։
Ակումբը Լիգա 3-ի ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում 20 միավոր է վաստակել ու 10-րդ տեղում է։


