Logo

Գագիկ Դաղբաշյան. «Ֆուտբոլիստների անհատական սխալները չէին պարտության պատճառը»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.07.2017Հայկական ֆուտբոլ
Alashkert Santa Coloma 26 - Գագիկ Դաղբաշյան. «Ֆուտբոլիստների անհատական սխալները չէին պարտության պատճառը»

«Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ ԲԱՏԷ-ի հետ պատասխան հանդիպումից հետո (1-3) պատասխանել է լրագրողների հարցերին.

-Լավ սկսեցինք հանդիպումը, սակայն պաշտպանությունում սխալներ թույլ տվեցինք, շատ հեշտությամբ մրցակցին թույլ տվեցինք գոլեր խփել, ինչի պատճառով խաղի ամբողջ ընթացքը շրջվեց:

Աբրահամ Խաշմանյանի հանձնարարությո՞ւնն էր հենց խաղասկզբից գրոհների անցնելը:

-Այո: Մենք կատարում ենք մարզչի ցուցումները: Նա նախօրոք ընտրում է տակտիկա, որի վրա էլ հետագայում աշխատում ենք մարզումների ժամանակ: Որոշել էինք, որ մրցակցին պետք է հենց նրա կիսադաշտում դիմավորենք:

Իսկ պարտությունը ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառո՞վ էր, թե՞ ընդհանուր թիմային խաղը չստացվեց:

-Մենք թիմով հաղթում ենք, թիմով՝ պարտվում: Ֆուտբոլիստների անհատական սխալները չէին պարտության պատճառը: Թիմային խաղում խնդիրներ եղան:

Ըստ Ձեզ՝ ԲԱՏԷ-ն այն մրցակի՞ցն էր, որի արգելքը հաղթահարելն անիրատեսական էր «Ալաշկերտի» համար:

-Ոչ: ԲԱՏԷ-ի արգելքն անցնելն իրատեսական էր, ուղղակի չկարողացանք դա անել:

Իսկ կոնկրետ այսօրվա մրցավեճում ԲԱՏԷ-ն խաղամակարդակով գերազանցո՞ւմ էր «Ալաշկերտին»:

-Չէի ասի: Պարզապես նրանք իրացրին իրենց գոլային պահերը, իսկ մենք՝ ոչ:

Նախո՞րդ մրցավեճում էր այս մրցակցի հետ ավելի բարդ, թե՞ այսօր:

-Նրանց մարզադաշտում ճնշումն ավելի մեծ էր: Այնտեղ բարդություններն ավելի շատ էին:

Առաջին խաղակեսում մեծ աշխատանք կատարելուց հետո «Ալաշկերտի» մոտ մյուս 45 րոպեներին հոգնածություն էր նկատվում: Ֆիզիկականի հետ կապված խնդիրնե՞ր կային:

-Ամեն դեպքում, փորձեցինք, ամբողջ ուժերը թողեցինք խաղադաշտում: Շատ էինք ուզում հաղթել, բայց հաջողությունը մրցակցի կողմն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ