AMC Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը մեկնաբանել է հայ մարտիկ Արմեն Պետրոսյանի` UFC Vegas 86 մրցաշարում բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրայից կրած պարտությունը.
«Ըմբշամարտն Արմենի համար միշտ երկրորդական է եղել։ Նա շատ առաջադիմեց Դաղստանում, սակայն դա բավարար չէր։
Ի՞նչ կլինի հետագայում։ Եթե չեմ սխալվում, մինչև այս նա երկու հաղթանակ էր տարել և արդեն հաստատվել է UFC-ում։ Նա, չնայած երիտասարդ է, արդեն փորձառու է։
Կարծում եմ, որ նա կերկարաձգի պայմանագիրը, եթե դա դեռ տեղի չի ունեցել, սակայն պարտությունը հաստատում է, որ Պետրոսյանն այժմ պետք է մի կողմ դնի չեմպիոնական հավակնությունները»,- նշել է Գաջիևը իր յութուբյան ալիքում։
Հիշեցնենք, որ Պետրոսյան - Վիեյրա մենամարտը տեղի էր ունեցել փետրվարի 11-ին, առաջին ռաունդում բրազիլացի մարտիկը հաղթել է խեղդող հնարքով։ Դա 32-ամյա հայ մարտիկի երկրորդ պարտությունն էր UFC-ում, նա ունի նաև երեք հաղթանակ:


