«Լիվերպուլի» նիդերլանդցի հարձակվող Կոդի Գակպոն ամփոփել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Վուլվերհեմփթոնի» դեմ կայացած խաղը (2-2):
«Հիանալի մթնոլորտ է «Էնֆիլդում»: Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա ես մի քանի լավ և ոչ այնքան լավ պահ ունեի: Ես դեռ աճելու տեղ ունեմ: Պետք է շարունակեմ աշխատել և փորձեմ հնարավորինս շատ օգնել թիմակիցներիս:
Խաղի որոշ դրվագներում մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, բայց խփեցինք ոչ բավարար քանակի գոլ: «Լիվերպուլը» ցույց տվեց՝ ինչի է ընդունակ, բայց դեռ տեղ կա բարելավվելու:
Պատասխան խաղում մենք լի ենք լինելու վճռականությամբ, որպեսզի հաղթանակի հասնենք»,- Գակպոյի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը, պայմանավորված ոչ-ոքի արդյունքով, կվերախաղարկվի, որից հետո պարզ կդառնա, թե որ թիմն է նվաճելու մրցաշարի 1/16 եզրափակիչի ուղեգիր:


