«ՊՍՎ Էյնդհովենի» և Նիդերլանդների ազգային հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն ժամանել է Անգլիա՝ ավարտին հասցնելու «Լիվերպուլ» տեղափոխությունը, հաղորդում է The Athletic-ը:
23-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցնում «Լիվերպուլի» համար: Անգլիական ակումբը ծրագրում է տրանսֆերի մասին պաշտոնապես հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» Գակպոյի տրանսֆերի համար կվճարի 37 միլիոն ֆունտ ստերլինգ՝ առանց հավելավճարների: Կողմերը կկնքեն 6 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը ՊՍՎ-ի սան է և գլխավոր թիմում ելույթ է ունենում 2018 թվականից: Կատարում ավարտված աշխարհի առաջնությունում Գակպոն մասնակցել էր 5 հանդիպման ու խփել 3 գոլ:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 խաղ, խփել 18 գոլ ու կատարել նույնքան ասիստ: