The Direct-ը հայտնում է, որ դերասանուհի Գալ Գադոտը կվերադառնա Ժիզելի դերին առաջիկա «Ֆորսաժ 10»-ում։
Ֆիլմաշարի հաջորդ մասի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի մայիսին։ Նախագիծ կվերադառնա ֆրանշիզի գլխավոր դերասանական կազմի մեծ մասը, ինչպես նաև կհայտնվի նոր չարագործ, որին կմարմնավորի Գադոտի գործընկերը DC-ի նախագծերում՝ Ջեյսոն Մոմոան:
Մայիսին հաղորդվել էր, որ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Լետերիեն կփոխարինի «Ֆորսաժ 10»-ը լքած Ջասթին Լինին։


