Ջեյմս Գանի կինոկոմիքս «Գալակտիկայի պահապանները 3»-ն ամբողջ աշխարհում հավաքել է 805,9 միլիոն դոլար, գրում է Collider-ը։
Հյուսիսամերիկյան տարածաշրջանում այն հավաքել է 335,4 միլիոն դոլար, իսկ արտերկրում ֆիլմը վաստակել է ևս 470,5 միլիոն դոլար:
Ըստ Collider-ի՝ ֆիլմն առաջ է անցել առաջին «Գալակտիկայի պահապաններից» (770 մլն դոլար), սակայն դեռ հետ է մնում երկրորդ ֆիլմից (869 մլն դոլար): Պարբերականը կանխատեսում է, որ ֆիլմաշարի 3-րդ մասը կհասնի նախորդ ֆիլմի հաջողությանը, մինչև ամսվա վերջին Disney+ սթրիմինգով թողարկվելը։
«Գալակտիկայի պահապանները 3»-ը Գալակտիկայի պահապանների թիմի մասին եռերգության վերջին և Marvel կինոտիեզերքի 32-րդ գեղարվեստական ֆիլմն է: Ֆիլմի ամերիկյան վարձույթը սկսվել է մայիսի 5-ին, ԱՊՀ երկրներում (բացի Ռուսաստանից և Բելառուսից) ֆիլմը թողարկվել է մայիսի 4-ին։
Ֆիլմում նկարահանվել են Քրիս Պրատը, Զոի Սալդանան, Դեյվ Բատիստան, Կարեն Գիլանը, Պոմ Կլեմենտիեֆը, Վին Դիզելը, Բրեդլի Կուպերը, Շոն Գանը, Չուկուդի Իվուջին, Ուիլ Փաուլթերը, Էլիզաբեթ Դեբիկին, Մարիա Բակալովան և Սիլվեստր Ստալոնեն։


