Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայի» նախագահ Դուրսուն Օզբեկը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մտադրության մասին լուրը, հաղորդում է The Touchline-ը:
«Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ նույնիսկ Մեսիի հետ բանակցելը հնարավոր է: Շատ բարձր նշաձող ենք սահմանել: Մեզ հաջողվել է պահպանել թիմի միջուկը, որը երեք անընդմեջ չեմպիոնական տիտղոս է նվաճել։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, մնում է մեր ֆինանսական հնարավորությունների սահմաններում։ Ահա թե ինչու մեզ հիմա կարող են հարցնել Մեսիի մասին»,- ասել է Օզբեկը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ թուրքական ակումբը կփորձի ձմռանն իրականացնել 38-ամյա արգենտինացու տրանսֆերը:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը հոկտեմբերին նոր պայմանագիր էր ստորագրել ամերիկյան ակումբի հետ:


