«Գալաթասարայը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի ծառայություններով, հայտնում է Diario AS-ը:
Թուրքական ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Գալաթասարայը» կենտրոնական պաշտպան է փնտրում, որը զույգ կկազմի Դավիսոն Սանչեսի հետ, և ուշադրությունը սևեռել է Ռյուդիգերի վրա, որի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ կսպառվի 2026 թվականի ամռանը:
«Արքայական ակումբը», մեծ հավանականությամբ, կմերժի առաջարկը, քանի որ պաշտպանությունում շատ են կադրային խնդիրները: 32-ամյա Անտոնիո Ռյուդիգերը Մադրիդի «Ռեալի» կազմում ելույթ է ունենում 2022 թվականից և այս ընթացքում թիմում անցկացրած 161 խաղում աչքի է ընկել 7 գոլով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


