Logo

«Գալաթասարայը» սենսացիոն գործարք է պատրաստում Մեսիի համար

15:58 / 06.11.2025Ֆուտբոլ
null

«Գալաթասարայը» մտադիր է «Ինտեր Մայամիից» մի քանի ամսով վարձակալել «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսիին, հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: 

Թուրքական ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել արգենտինացուն: «Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ հասնելու դեպքում կխաղա մինչև դեկտեմբերի սկիզբ, իսկ հետո Մեսին կունենա խաղաժամանակի խնդիր: 

«Գալաթասարայն» ուզում է օգտվել նրանից, որ Մեսիին խաղաժամանակ է պետք լինելու՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ