Logo

Գալիցկիի գահակալումը. ինչպես հայազգի միլիարդատերն իր գաղափարներով ստեղծեց ֆուտբոլային մշակույթ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 04.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
755187669371461 - Գալիցկիի գահակալումը. ինչպես հայազգի միլիարդատերն իր գաղափարներով ստեղծեց ֆուտբոլային մշակույթ

Սերգեյ Գալիցկին «Կրասնոդարի» սեփականատերն ու նախագահն է: Նա ծնվել է Ռուսաստանում, բայց ունի հայկական արմատներ, և մինչև ամուսնությունը կրել է Հարությունյան ազգանունը: Իր էթնիկական ծագման մասին Գալիցկինն ասել է։ «75 տոկոսով ես էթնիկ ռուս եմ և 25 տոկոսով հայ։ Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ապա, ցավոք, հայերեն չգիտեմ, բայց և հպարտ եմ իմ հայկական արմատներով»:

Գալիցկինը ծնունդով հենց Կրասնոդար քաղաքից է ու մանկուց կապված է եղել սպորտին: Սկզբում զբաղվել է ֆուտբոլով, հետո նրան ավելի շատ հետաքրքրել է շախմատը: 16 տարեկանում նորմատիվները հանձնելուց հետո դարձել է սպորտի վարպետի թեկնածու: Բայց Գալիցկիի գլխավոր տարերքը բիզնեսն է եղել: 1987-ին ընդունվել է Կուբանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:

Բավական երիտասարդ տարիքում Գալիցկին սկսեց իր՝ բիզնեսմենի կարիերան: Երբ դեռ ուսանող էր, անսպասելի առաջարկ ստացավ՝ դառնալ բանկերից մեկի կառավարչի պաշտոնակատար: Նա աշխատանքն ու ուսումը համատեղեց: Մինչև 1993 թվականը սովորեց, մեկ տարի անց էլ ինքնակամ թողեց նաև աշխատանքը: Սերգեյը որոշել էր, որ եկել է սեփական բիզնեսը հիմնելու ժամանակը՝ աշխատելու փոխարեն (նույնիսկ՝ բանկի կառավարչի պաշտոնում):

1994-ին նա հիմնում է Трансазия ընկերությունը, որը զբաղվում է Avon, P&G և Johnson & Johnson կոսմետիկ ապրանքատեսակների վաճառքով: Գալիցկիի հոտառությունը հուշում է, որ այստեղ էլ կանգ առնել պետք չէ: Նա իր ֆինանսական բոլոր շահույթները ներդնում է նոր բիզնեսների մեջ, հիմնում Cash & Carry-ն՝ իր առաջին խանութը Կրասնոդարում: Նա հասկանում է նաև, որ չի կարող մրցակցել այդ ոլորտի գիգանտների հետ ու բացում է փոքր խանութներ՝ հաջողության հասնելու համար: Ի վերջո, նա ստեղծում է իր բիզնեսների ցանցը, որն անվանում է Магнит (МАГазиныНИзких Тарифов):  2001-ին այդ ցանցն ուներ 250 խանութ: 2003-ին Գալիցկիի կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը:

Մեր ընտրանին.

Գալիցկին ու ֆուտբոլը

Գալիցկիի մուտքը ֆուտբոլ տեղի է ունենում 2008-ին, երբ նա հիմնադրում է «Կրասնոդար» ակումբը, որը սկսում է իր ելույթները Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնից: Մինչև 2010 թվականը Գալիցկինը մենեջմենթի իր բոլոր ունակությունների և մարզիչ/ֆուտբոլիստների խելացի համալրումների շնորհիվ «Կրասնոդարին» հասցնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգա: Սկզբում այնտեղ «Կրասնոդարը» միջակ ակումբ էր, բայց արդեն 2013/14-ին, երբ «Կրասնոդարը» գրավում է ՌՊԼ-ի 5-րդ հորիզոնականը, իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է գալիս եվրագավաթային մրցաշար՝ Եվրոպա լիգա:

Տարեցտարի «Կրասնոդարը» բարելավում է իր արդյունքները: 2015/16-ին թիմը զբաղեցնում է ՌՊԼ-ի 3-րդ հորիզոնականը, Եվրոպա լիգայի իր խմբում, որտեղ ընդգրկված էր նաև «Բորուսիան»՝ զբաղեցնում առաջին հորիզոնականը: 2020/21 մրցաշրջանում «Կրասնոդարը» ՉԼ փլեյ-օֆֆի անցումային խաղերում հաղթահարում է ՊԱՈԿ-ի արգելքն ու իր պատմության մեջ առաջին անգամ խաղում նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Եվ այս ամենը, մեծամասամբ, շնորհիվ Գալիցկիի հետաքրքիր գաղափարների ու մոտեցումների: Բացի Գալիցկիի մարզական ներդրումներից, հայկական ծագումով միլիարդատերը մեծ ներդրումներ է անում նաև ակումբի ենթակառուցվածքներում, կառուցում է «Կրասնոդարի» շքեղ մարզադաշտը, որը տեղաբնակներն անվանում են Կրասնոդարի Կոլիզեյ: Մարզադաշտի հարակից տարածքում Գալիցկին կառուցում է նաև այգի, որը լավագույնն է դառնում Կրասնոդար քաղաքում. շուրջ 22 հեկտար տարածք, որի համար նա ծախսել է 4 մլրդ ռուբլի:

Как выглядит новая очередь парка «Краснодар» с воздуха

Ակումբի զարգացման առաջին նախապայմանը. ակադեմիա

Գալիցկին մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիային ու նոր սերնդին: Նա հիմնեց «Կրասնոդարի» ակադեմիան, որտեղ հազարավոր պատանիներ սկսում են իրենց ֆուտբոլային կարիերան: Ակադեմիան երկու ուղղություն ունի՝ կրթական և մարզական: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ակադեմիայի սաներից թոփ ֆուտբոլիստներ ստանալու համար: Մարզաբազայում կառուցված են քոթեջներ՝  մարզումային այգիների ու խաղադաշտերի շուրջ: 5-ից 11 տարեկան բոլոր առողջ երեխաները կարող են «Կրասնոդարի» սան դառնալ:

«Մեր նպատակն է, որ մոտ ապագայում «Կրասնոդարի» մեկնարկային կազմում լինի 11 սան: Արդեն հիմա մեր ակադեմիայից 12 շրջանավարտներ խաղում են Պրեմիեր լիգայում: Արդեն հիմա կան ֆուտբոլիստներ, որոնց տեսնում եմ ապագայում հիմնական կազմում՝ Չերնիկովը, Սաֆոնովը և Սպերցյանը:

Полузащитник «Краснодара» Сперцян будет выступать за сборную Армении - 17 февраля 2021 - Sport24

Ես հիմա աշխատում եմ այն ուղղությամբ, որ ակումբի բյուջեն չնվազի 75 մլն եվրոյից, որպեսզի ինձանից հետո այն շարունակի զարգանալ, ակադեմիան շարունակի ֆինանսավորվել: Պատրաստվում եմ մի քանի բանկի հետ պայմանագրեր կնքել, որոնք կհոգան այդ ծախսերը: Կլինի տնօրենների խորհուրդ, որոնք կղեկավարեն բոլոր գործընթացները: Շատ եմ ցանկանում, որ ստեղծվի նաև ակումբի երկրպագուների խորհուրդ, որը նույնպես իր ձայնի իրավունքը կունենա կարևոր որոշումներում», – ասել է Գալիցկին «Коммент.Шоу» ծրագրում:

Ինչպիսին պետք է լինի մարզիչը՝ ըստ Գալիցկիի

Սերգեյ Նիկոլաևիչի խոսքով՝ մարզիչը պետք է իր որոշումներում լինի ինքնուրույն, իսկ խաղային առումով թիմը պետք է ունենա միայն մեկ փիլիսոփայություն՝ հարձակողական ֆուտբոլ:

«Կրասնոդարի» մարզիչը պետք է դավանի հարձակողական ֆուտբոլ: Երբ մենք հրավիրում էինք Գանչարենկոյին, մտահոգվում էինք այս հարցով: Ես նրան շատ պարզ ասացի՝ ավելի լավ է թիմը պարտվի, բայց խաղա հարձակողական ֆուտբոլ: Հավասարակշռված խաղը մեզ չի հետաքրքրում:

Галицкий — о своей болезни: на одном человеке история «Краснодара» не заканчивается - Чемпионат

Մարզիչը պետք է լինի նաև մեծ անհատականություն: Ես չպետք է խառնվեմ թիմի գործերին: Իրեն հարգող ոչ մի մարզիչ չի կարող մեկ օր աշխատել այնպիսի ակումբում, որի նախագահը որոշի թիմի կազմը: Ես սկզբունքորեն իմանում եմ թիմի մեկնարկային կազմը միայն խաղի մեկնարկից հետո: Մարզիչը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, մարզիչը պետք է անի իր սխալները: Ես երբեք չեմ ազդել մարզիչների որոշումների վրա, բայց միշտ պետք է այցելեմ թիմի մարզումներին»:

Գալիցկին հիվանդություն ունի

«Коммент.Шоу» ծրագրի ժամանակ Գալիցկին հայտարարեց, որ հիվանդություն ունի՝ թեև չշեշտեց, թե կոնկրետ ինչ հիվանդության մասին է խոսքը:

«Ես քիչ եմ հայտարարություններով հանդես գալիս, խոսում ակումբի անունից, բայց ձեզ պետք է պատմեմ՝ ինչ է կատարվում և ուր է գնում ակումբը: Կրասնոդարցիների համար գաղտնիք չէ, որ ես ունեմ հիվանդություն: Դա է պատճառը, որ ներկա չեմ գտնվել թիմի վերջին 3 խաղերին: Իմ կյանքում այնպիսի շրջան է սկսել, որ ես չեմ կարող հաճախ ներկա լինել խաղերին ու շփվել թիմի հետ: Սա է կյանքը. դու չես կարող տնօրինել քո ճակատագիրը: Ես այլևս առաջվանը չեմ»:

Հայերը «Կրասնոդարում»

Գալիցկիի՝ ծագումով հայ լինելն «իրենն արել» է այս ընթացքում: «Կրասնոդարում» վերջին 10 տարվա ընթացքում հանդես է եկել 3 հայ, որոնցից մեկը դեռ ակումբում է:

Առաջինը, որ համալրեց ակումբը՝ Յուրա Մովսիսյանն էր: 2011-ին, երբ Յուրան իր խաղային գագաթնակետում էր, ուներ կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ: Նրանով էին հետաքրքրվում «Ռուբինն» ու «Դինամո Կիևը», բայց Մովսիսյանն ընտրեց «Կրասնոդարը», որտեղ ունեցավ շատ հաջող մրցաշրջան: Ակումբի պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մովսիսյանը ճանաչվեց թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստը: Մովսիսյանը «Կրասնոդարում» անցկացրեց 2 մրցաշրջան, ընդհանուր՝ անցկացրած 51 խաղում դառնալով 23 գոլի հեղինակ: Հաջող ելույթներից հետո Մովսիսյանը կարիերան շարունակեց Մոսկվայի «Սպարտակում»:

Мовсисян опроверг информацию о своем переходе в "Спартак"

2013-ին «Կրասնոդարը» համալրեց մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Մարկոս Պիզելին, որի խաղն այնտեղ, ի տարբերություն Մովսիսյանի, չստացվեց: Մարկոսին չհաջողվեց տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում, և նա 2013/14 մրցաշրջանի կեսից վարձավճարով տեղափոխվեց ղազախական «Ակտոբե», իսկ հետո վերջնականապես լքեց «Կրասնոդարը»:

Իսկ հիմա «Կրասնոդարում» խաղում է Հայաստանի հավաքականի ամենախոստումնալից ու հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ Էդուարդ Սպերցյանը, որն իր «արմատներով» է կապված «Կրասնոդարի» հետ. նա ակումբի սան է: 21-ամյա ֆուտբոլիստն իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական կազմում նշել է դեռ 2018-ին: Այս մրցաշրջանում Սպերցյանը թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, անցկացրած 9 խաղում էլ 2 գոլ է խփել:

«Երջանիկ եմ ինձ զգում, երբ տեսնում եմ, որ մեր ակադեմիայի սաները փայլում են: Օրինակ՝ Սպերցյանին մենք վճարում ենք ավելին՝ պայմանագրով նշված գումարից: Տեսեք՝ որքան լավ է նա խաղում: Մենք նրա դիրքում լեգեոներ չենք գնելու», – օրեր առաջ հայտարարեց Գալիցկին, որը, ինչպես հասկանում ենք, շատ բարձր է գնահատում Սպերցյանի խաղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա