Դարպասապահ Դանիլ Պոլյանսկին և կիսապաշտպան Սերոբ Գալստյանը հեռացել են «Փյունիկից», հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
Գալստյանը «Փյունիկին» միացել էր 2025թ. հուլիսին, թիմի կազմում անցկացրել էր 3 հանդիպում։
Ռուս դարպասապահը նույնպես «Փյունիկին» միացել էր նույն ժամանակ, սակայն ոչ մի պաշտոնական հանդիպում չէր անցկացրել։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


