ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։
«Մեսին Փարիզում նոր կյանք է սկսել, ինչպես ընտանեկան, այնպես էլ ֆուտբոլային տեսանկյունից։ Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր 34 տարեկանում փորձում են ինչ-որ նոր բան փորձել։ Քչերն են ունակ նման քայլի։ Ես տեսնում եմ, որ նա առավելագույնս ներդնում է իր ջանքերը։
Մնացած առումներով, ամբողջ աշխարհը գիտի՝ ինչի է նա ընդունակ»,- ասել է մասնագետը։
2021/22 մրցաշրջանում Մեսին Լիգա 1-ում անցկացրել է 26 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։


